Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Մարտի 31-ը… զոհված հազար-հազարավոր մարդկանց Հիշատակի հավաքական օր

Մարտի 31-ը… զոհված հազար-հազարավոր մարդկանց Հիշատակի հավաքական օր
28.09.2024 | 09:16

նիկոլի ու քպ-ոների անխուսափելի իշխանազրկումից հետո (վաղ թե ուշ՝ լինելու է), եթե դեռ լինի Հայաստանը, մարտի 31-ը (կամ ապրիլի 23-ը, կամ՝ մայիսի 8-ը) առաջարկում եմ սահմանել էս գլխակեր թուրքահարճերի պաշտոնավարման հետևանքով զոհված հազար-հազարավոր մարդկանց Հիշատակի հավաքական օր:

Ամեն զոհի, ամեն կորսված շենի, քաղաքի, ամեն մարդաթափված տան, թուրքին տրված ամեն մի եկեղեցու ամեն մի քարի համար, ամեն մի ծառութփի համար սրանցից ու իրենց լամուկներից աքցաններով պետք է պատասխան պահանջվի: Հակառակ դեպքում՝ անիմաստ է իշխանափոխությունը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ